Եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, էներգետիկ շուկաներում անկայունությունը կպահպանվի ևս 30 տարի․ Մոհսեն Ռեզայի

Եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, էներգետիկ շուկաներում անկայունությունը կպահպանվի ևս 30 տարի․ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Իրանի վրա հարձակվելու համար պետք է գին վճարել։ Եթե դիվանագիտությունը կարող է փոխանցել այս իսկության գիտակցումը, ապա մենք նախընտրում ենք դիվանագիտությունը։ Սակայն, եթե պատերազմը շարունակվի, Իրանն ունի պատասխանելու համար անհրաժեշտ միջոցները», – ընդգծել է Ռեզային։

Նա հավելել է, որ Իրանը նախորդ պատերազմներում չի օգտագործել իր ամբողջ ներուժը, և հայտարարել է պատերազմի հաջորդ փուլին երկրի պատրաստության մասին։

«Եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, դա կունենա ռազմավարական հետևանքներ։ Դրանցից մեկն այն է, որ էներգետիկ շուկաները կայունության չեն հասնի հաջորդ 30 տարիների ընթացքում», – հավելել է Մոհսեն Ռեզային։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *