Մակրոնն արգելել է ֆրանսիացիներին դուրս գալ ցույցերի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին բոլոր ցույցերի արգելման մասին` բացառությամբ արհմիությունների  կազմակերպածների։

Նախագահն այս մասին հայտարարել է Նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպումից հետո․ գրում է BTM-ն։

Նա նշել է, որ առաջիկա օրերի և, մասնավորապես, հոկտեմբերի 24-ի համար կառավարության քաղաքականությունն է արգելել անհատների կողմից «առանց իրավական հիմքերի» հավաքների կոչերը։

«Մենք դրանք կարգելենք՝ որտեղ հնարավոր է։ Սակայն այն դեպքերում, երբ արհմիությունները ներկայացնում են նման խնդրանքներ, դրանք կքննարկվեն նահանգապետերի կողմից, բայց կառաջարկվեն այլընտրանքային միջոցներ՝ մեր քաղաքային կենտրոնները, բիզնեսները և հանրային շենքերը պաշտպանելու համար», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպում է անցկացրել իրավապահ և հետախուզական գործակալությունների հետ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *