Քննարկվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև երկկողմ նոր համաձայնագրի նախապատրաստումը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների զարգացումը, երկկողմ նոր համաձայնագրի նախապատրաստումը, էներգետիկ համագործակցությունն ու տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի կողմից մշակվող՝ Նախիջևանի երկաթուղու վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Բացի այդ, քննարկվել են Ադրբեջանի տարածքների ականազերծմանն աջակցելու ԵՄ-ի ծրագրերը և տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Կողմերն ընդգծել են 2026 թվականին համագործակցության ակտիվացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *