Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 10։00-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայություն, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որ դատարանի որոշումը հաղթահարված է, այսինքն՝ դատարանը հերքել էր Սեդրակյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից յոթից հինգով, ինչը նշանակում է, որ դրանցով պետք է բերվեին ամրապնդվող տվյալներ, բայց չեն բերվել»,– խափանման միջոցի քննության նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն այսօր քննվում էր Հակակոռուպցիոն դատարանում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Քոչարյանն այս գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով է կալանավորված նաև նրա ավագ որդին։ Նրանք կալանքի տակ են արդեն երկու ամիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *