Պուտինը Ուիթքոֆին չի փոխանցել ուկրաինական կարգավորման առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին չի փոխանցել Ուկրաինայի խաղաղության գործընթացի վերաբերյալ ռուսական առաջարկներ պարունակող որևէ փաստաթուղթ։

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցը, թե արդյո՞ք Պուտինը Ուիթքոֆին է փոխանցել որևէ գրավոր առաջարկ, բարձրացվել է այսօր Պեսկովի՝ լրագրողներին տված հարցազրույցում։

«Ոչ»,- ասել է մամուլի քարտուղարը։
Պուտինը և Ուիթքոֆը հանդիպել էին նախորդ օրը՝ Սանկտ Պետերբուրգում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *