Տրդատ Սարգսյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տրդատ Սարգսյանն ընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

Այս մասին Սարգսյանը հայտնել է սոցցանցի իր էջում․

«Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի՝ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ընտրվել եմ հանձնաժողովի փոխնախագահ։ Շնորհակալ եմ գործընկերներիս՝ ցուցաբերած վստահության համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *