Փաշինյանը պաշտոն է տվել Նունե Օհանյանին

Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Նունե Օհանյանին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի

Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերն ու Նունե Օհանյանի դիմումը`

«1. Նունե Վրեժի Օհանյանին 2026 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել

Վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը` 06-17-Ղ3-1)։

2. Նունե Վրեժի Օհանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց

վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,– ասված է որոշման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *