Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների գրանցման և կենսաչափական տվյալների հավաքագրման Amina հավելվածը կօգնի ավելի արդյունավետ պայքարել հանցագործության դեմ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Հինգշաբթի օրը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի պետական միգրացիոն քաղաքականության միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
«Օտարերկրյա քաղաքացիների գրանցման նոր մեխանիզմը լրացնում է միգրացիայի վերահսկողության բարելավման միջոցառումների համակարգը, այդ թվում՝ մեր երկիր մուտք գործելիս կենսաչափական տվյալների հավաքագրման փորձը։ Ընդհանուր առմամբ, սա թույլ է տալիս մեզ ավելի արդյունավետ պայքարել հանցագործությունների և իրավախախտումների դեմ», – նիստում ասել է Մեդվեդևը։
2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում աշխատող մի շարք երկրների քաղաքացիները պետք է տեղադրեն Amina բջջային հավելվածը, որը թույլ է տալիս Ներքին գործերի նախարարությանը ստանալ առցանց տեղեկատվություն միգրանտ աշխատողների գտնվելու վայրի մասին։