Ամուլսարի հարցը՝ COP17-ի օրակարգում. հրավիրում ենք ֆիլմի ցուցադրության և քննարկման

Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և էկոլոգիական ժողովրդավարության ամենասուր հիմնախնդիրներից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը, կբարձրաձայնվի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակ​ում:

Հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, համաժողովի պատվիրակներին և բոլոր շահագրգիռ անձանց՝ ​հոկտեմբերի 24​-ին, ժ․ 15:00–16:00​ COP17-ի Կանաչ գոտու​մ ներկա գտնվելու հատուկ այս թեմային նվիրված ֆիլմի ցուցադրությանը և դրան հաջորդող բաց քննարկմանը​։

Միջոցառումը կանցկացվի «Ամուլսարի ոսկու հանքավայրի ​հարցը​ COP17-ի կենսաբազմազանության հանձնառությունների համատեքստում» (The Amulsar Gold Mine Case in the Context of COP17 Biodiversity Commitments) խորագրի ներքո։

​Սա կարևոր հարթակ է՝ խոսելու ճնշման տակ գտնվող բնապահպանական ժողովրդավարության, հանքարդյունաբերության և այն սոցիալ-էկոլոգիական կոնֆլիկտների մասին, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանում կենսաբազմազանության պահպանման վրա։

Տեղեկացնում ենք, որ միջոցառման ընթացքում համաժամանակյա թարգմանություն նախատեսված չէ։

Եկե՛ք միասին վերլուծենք հանքարդյունաբերության ազդեցությունը մեր էկոհամակարգերի վրա և պահանջատեր լինենք միջազգային հարթակներում ստանձնած բնապահպանական հանձնառությունների կատարմանը։

Սպասում ենք ձեզ COP17-ի «Կանաչ գոտում»​՝ ​CBD-Alliance հաբ​ում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *