«Վեգայում» պլյուս-մինուս 6 միլիարդ վիճակ է

Եթե Հայաստանի Հանրապետության առջև ծառացած քաղաքական խնդիրները այսպես թե այնպես բարձրաձայնվում են, ապա տնտեսական անցուդարձը ամբողջությամբ անցել է «անձայն» ռեժիմի։

Տասնյակ հազարավոր ձեռնարկություններ, օգտվելով անվերահսկելիության ենթադրյալ իրավիճակից, իրենց գործունեության վերջնական արդյունք շահույթ և վնասի հետ վարվում են ինչպես կամենան։

Օրինակ` Հայաստանի Հանրապետության տեխնիկայի և էլեկտրոնիկայի, կահույքի և ինտերիերի, շինանյութի և այլ հարակից պարագաների խոշորագույն կազմակերպություն հանդիսացող «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ն կարող է գրչի մեկ հարվածով փոփոխել ֆինանսական հաշվետվությունների (2024թ) միանգամից 22 ցուցանիշները, որոնցից, օրինակ, նախկինում ավել ցույց տված վնասը նվազեցնել 6 միլիարդ 236 միլիոն դրամով կամ հասույթը ավելացնել 775․2 միլիոն դրամով։

Ենթադրելի է, որ միլիարդների նման վայրիվերումներ չեն կարող առաջանալ անմեղ վրիպումների արդյունքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *