Հայաստանը դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ- ից. անդամակցության հարցը քննարկվելու է նոյեմբերի 11- ին. Մասադիկով


Հարեվաններ


ՀԱՊԿ պետությունների ղեկավարները նոյեմբերի 11-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը։

«Առաջարկը սովորաբար ներկայացնում է կա՛մ նախագահող երկիրը, կա՛մ մեկ այլ երկիր։ Այսինքն՝ պետության ղեկավարը՝ Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկը։ Այն, ինչ տեղի է ունենում դե ֆակտո, կարելի է համարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառում, երբ անդամավճարները չեն վճարվում, եւ քվոտային պաշտոնները չեն համալրվում, ձայնի իրավունք չկա»,- ասել է նա։

Մասադիկովը նշել է, որ Հայաստանը դե ֆակտո արդեն դուրս է եկել ՀԱՊԿ- ից։ Նրա խոսքով՝ Երեւանը պարբերաբար ստանում է բոլոր փաստաթղթերը՝ ներպետական համաձայնեցման համար, սակայն համակարգված կերպով հրաժարվում է մասնակցել քննարկումներին եւ որոշումների ընդունմանը։

«Նրանք լսում են շաբաթական զեկույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին, զորավարժություններին եւ այլն… Ըստ էության, նրանք դե ֆակտո արդեն իրենք են դուրս եկել», ՏԱՍՍ- ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *