Հայաստանում արձանագրվել է պաշտոնապես գրանցված աշխատատեղերի հերթական ռեկորդային ցուցանիշը։ 2026 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ երկրում աշխատատեղերի քանակը հասել է 845,400-ի։
Աշխատաշուկայում նկատվում է ակտիվ աճի դինամիկա ինչպես ամսական, այնպես էլ տարեկան կտրվածքով։ Մասնավորապես՝ սեպտեմբերին, նախորդ ամսվա (օգոստոսի) համեմատ, աշխատատեղերն ավելացել են 15,000-ով։
Գերազանցվել են նաև նախորդ տարվա ցուցանիշները. 2025 թվականի սեպտեմբերի համեմատությամբ աշխատատեղերի թիվն աճել է 39,751-ով կամ 4.9%-ով։ Աշխատատեղերի աճին զուգահեռ գրանցվել է նաև եկամուտների բարձրացում. միջին աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7%-ով (միջինում +28,418 դրամ)։
2017 թվականի համեմատությամբ Հայաստանում գրանցված աշխատատեղերի քանակն ավելացել է 311,480-ով։
armradio.am