Գազատար է վնասվել. Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է


Հայաստան


Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09:55-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Կոմիտասի, Սևակի, Աբովյան, Եղվարդեցոց փողոցների, Սալորանոց, Արայի թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *