Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph


Աշխարհ


Ըստ բրիտանական The Telegraph թերթը, հղում կատարելով տարբեր աղբյուրների, դիտարկվում է Եվրոպայի անունից Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններ վարելու հնարավոր հինգ թեկնածուներ։

Նրանց թվում են Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Չեխիայի նախագահ Պետր Պավելը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Բրյուսելում կայացած վերջին հանդիպման ժամանակ հրաժարվել է բանակցողի դերից։

Թերթի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին եվրոպական մայրաքաղաքներում ակտիվացել են քննարկումները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ, քանի որ եվրոպացի առաջնորդներն ավելի ու ավելի են համոզվում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ներկայացնում իրենց շահերը։

Մեկ այլ աղբյուր «The Telegraph»-ին հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար, ամենայն հավանականությամբ, կընտրվի առաջնորդների խումբ՝ «երկրների միջև մրցակցությունից և որևէ թեկնածուի նկատմամբ վետո կիրառելու ռիսկից խուսափելու համար»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *