ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը և Սև ծովում անվտանգությունը:
«Պետքարտուղարը և գլխավոր քարտուղարը քննարկել են Սև ծովում անվտանգության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև (հակամարտության) բանակցային կարգավորմանն աջակցելու ուղղությամբ շարունակվող ջանքերը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռուբիոն և Ռյուտեն խոսել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների՝ դեկտեմբերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։