Լեյենը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիների տեղափոխող քաղաքացիական նավի վրա հարձակման կապակցությամբ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտահոգություն է հայտնել Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիների տեղափոխող քաղաքացիական նավի վրա հարձակման կապակցությամբ։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այս մասին գրել է X սոցցանցի էջում։

«Ռումինիայի ափերի մոտ հարված է հասցվել քաղաքացիական նավի, որի անձնակազմի կազմում եղել են Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս անխոհեմ հարձակումները վտանգում են անմեղ մարդկանց կյանքը և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են», – նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով փրկարարական խմբերին, որոնք անխոնջ աշխատում են կորածներին գտնելու համար։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *