ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցում՝ ՆԱՏՕ մտնելու ծրագրից հրաժարվելու դիմաց. The Economist-ը ներկայացրել է ՌԴ-Ուկրաինա խաղաղության ԱՄՆ ծրագրի ուրվագծերը

ԱՄՆ-ի
կողմից Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ծրագիրը, ի թիվս այլ բաների,
ներառում է ներդրումային ծրագիր և ԵՄ-ին անդամակցություն՝ ՆԱՏՕ մտնելու երկրի
ծրագրերից հրաժարվելու դիմաց, գրում է The Economist-ը: Ռուսաստանի համար այն
նախատեսում է պատժամիջոցների մեղմացում, ինչպես նաև Արևմուտքի հետ տնտեսական ու
քաղաքական կապերի մասնակի վերականգնում:

Պարբերականը
գրում է, որ այն նախատեսում է նաև ապառազմականացված գոտու ստեղծում Ուկրաինայի
Դոնեցկի մարզի այն հատվածում, որը չի գրավվել ռուսական ուժերի կողմից:

Բացի
դրանից՝ կարող է խոսվել ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների պոտենցիալ վերսկսման
մասին: The New York Times-ի աղբյուրները ավելի վաղ հայտնել են, որ ԵՄ-ն արդեն
մերժել է այս առաջարկը:

Ինչպես
ընդգծում է The Economist-ը, սրանք խաղաղության ծրագրի «ուրվագծերն» են, որոնց
մասին տեղյակ են ուկրաինացի պաշտոնյաները. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը
կարգավորելու ԱՄՆ նոր առաջարկի մանրամասները, ինչպես նախկինում, անհայտ են:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *