Վիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցի


Աշխարհ


Ռուսաստանը «անխուսափելիորեն» կարձագանքի Ավստրիայից չորս ռուս դիվանագետների արտաքսմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Դմիտրի Լյուբինսկին։ «Արձագանքն անխուսափելիորեն կհետեւի»,- նրա խոսքն են մեջբերել ռուսական ԶԼՄ- ները։

Ավելի վաղ`  Ավստրիայի ԱԳՆ- ն հայտնել էր, որ Վիեննայում Վիեննայում եւ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության եւս մեկ աշխատակից անցանկալի անձ են հայտարարվել եւ կարգադրություն ստացել լքել Ավստրիան։

Վիեննան հայտարարել էր, որ դիվանագետների գործունեությունը «չի համապատասխանում նրանց դիվանագիտական կարգավիճակին»։

Profil պարբերականի տվյալներով՝ նրանց կասկածում են լրտեսության մեջ։ Բոլոր չորսը լավ հայտնի են Ավստրիայի իշխանություններին եւ վաղուց ընդգրկված են ներքին ցուցակներում, նշում է պարբերականը։

Օգոստոսի կեսերին Ավստրիայի պաշտպանության նախարարությունը զինծառայողներին նախազգուշացրել էր ենթադրյալ ռուս գործակալների կողմից նրանց հետ կապ հաստատելու հնարավոր փորձերի մասին։ Էլեկտրոնային փոստով ուղարկված նամակում նախարարությունը կոչ էր արել նման դեպքերի մասին հայտնել։ Նամակին կցված էր 21 մարդու անուններով ու լուսանկարներով ցուցակ։

Վերջին կես տարվա ընթացքում սա Ավստրիայից ռուս դիվանագետների արտաքսման արդեն երկրորդ դեպքն է։ Մայիսին Վիեննան անցանկալի անձ էր հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության եւս երեք աշխատակցի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *