Արման Աբովյանը ստանձնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։
«Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության մեջ, այս որոշումը ճգնաժամային կառավարման շրջանակում իրականացվող կարևոր քայլերից մեկն է։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած անարդարությունների, մասնավորապես՝ ԲՀԿ-ի ստացած շուրջ 60 000 ձայների ու դրանց համապատասխան խորհրդարանական մանդատների գողության պայմաններում (ինչին վերջերս իր զեկույցում անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ն) կուսակցության համար մեծ ծավալի աշխատանքի դաշտ է բացվել ոչ միայն ներհայաստանյան տիրույթում, այլև միջազգային կառույցների ու գործընկերների հետ։
ԲՀԿ-ն ակտիվորեն շարժվում է այդ ուղղությամբ, և ես այսուհետ պարբերաբար կներկայացնեմ կուսակցության գործունեությանն առնչվող կարևոր գործընթացներն ու զարգացումները»,– գրել է Աբոյանը։
Եվ, իհարկե, մեր աշխատանքի գլխավոր առաջնահերթությունը շարունակում է լինել Գագիկ Ծառուկյանի ազատությունը։ Գործադրելու ենք բոլոր հնարավոր ջանքերը՝ նրա ազատությանն ու արդարության վերականգնմանը հասնելու համար։
Նա նաև տեղեկացրել է, որ շարունակում է իր գործունեությունը որպես քաղաքակական վերլուծաբան և բաց է՝ շփման ու համագործակցության համար։