Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներով նավ է խորտակվել Սև ծովում

Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Խորև» առևտրային նավը, որը տեղափոխում էր Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիների, խորտակվել է Սև ծովում՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։

Digi24-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից մոտավորապես 13 ծովային մղոն հեռավորության վրա։ Ռումինիայի ռազմածովային իշխանությունների տվյալներով՝ նավի վրա եղել է 13 մարդ՝ Ուկրաինայի 10 քաղաքացի և Ադրբեջանի երեք քաղաքացի։ Ըստ տեղեկությունների՝ մեկ նավաստի զոհվել է, երեքը անհետ կորել են, իսկ ինը փրկվել են։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է նավին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նավի վրա և այն խորտակվել է։

Որոնողափրկարարական աշխատանքների համակարգումն իրականացնում է Ռումինիայի ռազմածովային գերատեսչությունը: Գործողությանը մասնակցում են նաև առափնյա պահպանությունը և ծովում մարդկանց փրկության ռումինական գործակալությունը: Երեք անհետ կորած նավաստիներին գտնելու համար դեպքի վայր են ուղարկվել փրկարարական նավեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *