Ադրբեջանցի Իբադ Հուսեյնովը ձերբակալվել է Վրաստանի օդանավակայանում երկիր ժամանելուց հետո։
Ինչպես հայտնում է Oxu.Az-ը՝ այս մասին սոցիալական ցանցերում հայտնել են նրա մտերիմները։
Նշվում է, որ նախօրեին Վրաստան ժամանած Հուսեյնովը ձերբակալվել է օդանավակայանում՝ վրացական մաքսային ծառայության աշխատակիցների կողմից։
Նրան զգուշացրել են, որ թույլ չեն տա մուտք գործել երկիր։
Վրաստանում Ադրբեջանի դեսպանության միջամտությունից հետո Իբադ Հուսեյնովն ազատ է արձակվել։
Հաղորդվում է, որ Իբադ Հուսեյնովը մեկնել էր Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում 2026 թվականի հոկտեմբերի 23-ին կայանալիք միջոցառմանը։
1993 թվականի հունիսի 12-ին Արցախի Մարտունու շրջանում Իբադ Հուսեյնովը դաժանաբար սպանել է Մարտունի քաղաքի խաղաղ բնակիչ Ռուբիկ Բաբաջանյանին՝ գլխատելով նրան, ապա լուսանկարվել կտրված գլխի հետ։ Այս հանցագործության փաստով ժամանակին Արցախում քրեական գործ էր հարուցվել։
Հետագայում ադրբեջանական ռեժիմը Հուսեյնովին բարձրացրել է «ազգային հերոսի» աստիճանի, քանի որ նա հրապարակայնորեն պնդում էր, թե իբր սպանել է Մոնթե Մելքանյանին։