Ռեկորդ՝ 2022-ից ի վեր․ Եվրոպայում գազի գինն աճել է թռիչքաձև

Եվրոպայում գազի շուկայական ընթացիկ (սպոթային) գինը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1․200 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին են վկայում «ՏԱՍՍ»-ի տվյալները։

Գնի կտրուկ աճը պայմանավորված է առաջիկա ձմռանն ընդառաջ ստորգետնյա պահեստարաններում գազի խիստ ցածր պաշարով, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությամբ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել, որ ընթացիկ միտումների պահպանման դեպքում՝ Եվրոպայում գազի գինը կարող է հասնել մինչև 1․500 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *