Մարտունիում ևս կան բերման ենթարկվածներ:
Սոցցանցերում հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է, որ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին։
«Ըստ ստացված նախնական տվյալների՝ առավոտյան ժամը 7-ին ոստիկանները ներխուժել են տներ ու տարել են ընդդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 5 տեղերը զբաղեցնող անձանց, այդ թվում՝ Մարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանին»,- գրում է Հոխիկյանը։
Նշենք, որ Մարտունի խոշորացված համայնքում ևս հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են։