«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն ազատ է արձակվել

Oragir.News-ի տեղեկություններով` «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու` Արթուր Աստոյանը ազատ է արձակվել։

Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է թեկնածուն հետևյալ գրառմամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես իմ համայնքում եմ՝ ազատության մեջ: Մեր գործն արդար է, մեր պայքարը՝ ազնիվ։ Վստա՛հ եղեք՝ ոչ ոք չի կարող խոչընդոտել մեզ մեր համայնքը շենացնելու ճանապարհին»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Արթիկում ձերբակալություններ են եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *