Փաշինյանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային

 Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում ֆրանսերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը․

«Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը։ Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *