Բախվել են «Opel Zafira»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ կան զոհեր, վիրավորներից 4–ը երեխաներ են

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, առաջինը օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Սինոիդրո» ընկերության անվտանգության ղեկավար Աշոտ Ռևազյանը, «Ալմի» ընկերության տնօրեն Ահարոն Հարոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի ծառայողներ Կարապետ Բաղրամյանը և Արմենակ Խափանցյանը, նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա սեփական ու ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *