Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին

Դիտել տեսանյութը

Դերասան, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած «Silk Road Tribute Gala»-ի («Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկո) շրջանակում արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Beacon Award» մրցանակին:

Ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխության՝ առաջին անգամ անցկացված «Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկոն նվիրված էր Կենտրոնական Ասիայի ու Կովկասի կինոյի եւ հեռուստատեսության ներկայացուցիչներին: 

Մրցանակը Սամվել Թադևոսյանին շնորհվել է որպես կինոյի, հեռուստատեսության եւ թատրոնի դերասանի, որի ստեղծագործական աշխատանքն արտացոլում է տարածաշրջանի նոր սերնդի տաղանդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *