Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա

Երեկ երեկոյան Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 7 և 10 տարեկան երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Այս մասին հայտնում է News.am-ը:

13-ամյա երեխան ձեռքերի և ոտքի կոտրվածքներ ունի։ Նա գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում․ գիշերը վիրահատվել է, իսկ այսօր նախատեսվում է երկրորդ վիրահատությունը։

Մյուս երկու վիրավորներից մեկը 11 ամսական երեխա է։

Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով կա 2 զոհ, 5 տուժած։ Մահացածները ամուսիններ են, տուժածներից 3-ը նրանց երեխաներն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *