Մարդիկ վախենում են, որ իրենց ազգականը կզրկվի աշխատանքից. Գևորգյան

Կուրթան համայնքում ընտրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գևորգյանը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ձերբակալությունը Գևորգյանը համարում է ներկայացում.

«Դրանք շոուներ էին, որպեսզի մարդկանց մեջ տրամադրություններ փոխեն, բայց լոռեցիները թասիբով են և հասկանում են ինչ է կատարվում»,- ասել է նա։

Անդրանիկ Գևորգյանը հավելեց սա իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է, որին ծանոթ են. «Երբ ինչ-որ մեկի վարկանիշն աճում է, նրանք փորձում են տրամադրություններ փոխել, խաթարել ընթացքը։ «Ուժեղ Հայաստանը» սովոր է և պատրաստ է դիմակայելու նման գործելաոճին»։

«Վախի մթնոլորտ են տարածել։ Մարդկանց հետ խոսեք»,- խորհուրդ է տալիս Գևորգյանը,-երբ մարդիկ վախենում են, որ իրենց բարեկամը, ազգականը կզրկվեն աշխատանքից խուսափում են խոսել։

Հավելում է իրենց նկատմամբ ճնշումները, ընդհուպ թեկնածուի ձերբակալությունը եղավ այն ժամանակ, երբ բարձրաձայնեցին այդ խնդրի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *