Թիվ 26/07 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ վերջինս ներողություն է խնդրել և հեռացրել գրառումը։
«Հիշեցնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին արգելված է զբաղվել քարոզչությամբ»,- նշում են ԿԸՀ-ից։