«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց հաղթարշավը միջազգային բեմերում


Տեսանյութեր


«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց հաղթարշավը միջազգային բեմերում և պատրաստվում նոր պատասխանատու ուղևորության։

Սիրով ներկայացնում ենք երգչախմբերի վերջին ձեռքբերումներն ու առաջիկա մեծ ծրագրերը.

Կոլեկտիվները մեծ շուքով նշել են իրենց հիմնադրման 10-ամյակը՝ ամփոփելով տասնամյա բեղմնավոր ստեղծագործական ուղին։

 Հուլիսին Վրաստանում կայացած միջազգային փառատոնում երգչախմբերը հերթական անգամ փայլել են իրենց կատարողական բարձր արվեստով և արժանացել ստուգատեսի Գլխավոր մրցանակին (Gran Prix)։



Արդեն նոյեմբերին երգչախմբերը մեկնելու են Եգիպտոս՝ մասնակցելու հերթական հեղինակավոր միջազգային մրցույթ-փառատոնին։

Խումբը պատրաստվում է բարձր պահել հայկական երգչախմբային արվեստի պատիվն ու հայրենիք վերադառնալ նոր հաջողություններով։



 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *