Սանկտ Պետերբուրգում բնակարանում տատ ու թոռ են սպանվել․ երեխայի մարմինը հայտնաբերել են սառնարանում

Սանկտ Պետերբուրգի բնակարաններից մեկում հայտնաբերվել են կնոջ և երկու տարեկան տղայի դիեր։ Այս մասին հայտնում է https://tass.ru/proisshestviya/28254039«ՏԱՍՍ»-ը։

Ըստ հրապարակման՝ սպանվածները տատ ու թոռ են։ Երեխայի մարմինը հայտնաբերվել է սառնարանում։

Դեպքի վայրի հարևանությամբ՝ փողոցում, անցորդները նկատել են երեխայի 32-ամյա մորը՝ մարմնական վնասվածքներով, և ահազանգել իրավապահներին։

Ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են երկու դիերը, իսկ վիրավոր կնոջը տեղափոխել են հիվանդանոց։

Ենթադրյալ հանցագործին որոնում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *