Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունք

​Մեր ընտրանին աշխարհի առաջնությանը մասնակցել է 4 մարզիկով և նվաճել նույնքան մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։ Հենացատկի վարժությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արթուր Դավթյանը, իսկ նժույգ թափերում ոսկե մեդալակիր է դարձել Համլետ Մանուկյանը։ Նույն մարզագործիքի վրա բրոնզե մեդալի է արժանացել Մամիկոն Խաչատրյանը, իսկ Արթուր Ավետիսյանը պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել օղակների վարժությունում։ Մեր չեմպիոններն ու մեդալակիրներն արդեն համատեղ լուսանկար են հրապարակել Ռոտերդամից՝ ցուցադրելով նվաճած պատմական մեդալները։

​Այս ցուցանիշն առավել տպավորիչ է դառնում այն ֆոնին, որ մրցակից մյուս երկրները ներկայացված են եղել մեծաքանակ պատվիրակություններով (և՛ տղամարդկանց, և՛ կանանց): Մինչդեռ Հայաստանն ունեցել է ընդամենը 4 մարզիկ և ապահովել է մեդալային բացարձակ՝ 100 տոկոսանոց արդյունավետություն՝ վերստին ապացուցելով, որ հայկական մարմնամարզությունը հաստատուն տեղ ունի աշխարհի ուժեղագույնների շարքում։

​

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունից այս փայլուն արդյունքով հայրենիք վերադարձող Հայաստանի հավաքականին դիմավորելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ ժամը 04:05-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

armsport.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *