Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կպահպանի անխախտ եղբայրությունն ու միասնությունը «թյուրքական աշխարհի» հետ։
Այս մասին նա ասել է երկրի կառավարության նիստից հետո։
«Հոկտեմբերի 30-ին մենք կրկին Անկարայում կհյուրընկալենք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը, որը համարում ենք մեր ընտանեկան հարթակը։ Հավատում եմ, որ թյուրքական աշխարհը կրկին կմիավորվի և միասնական ճակատով հանդես կգա նրանց դեմ, ովքեր փորձում են խաթարել մեր անխախտ եղբայրությունը», – ընդգծել է Թուրքիայի նախագահը։