Ճապոնիայից բարձրաստիճան պատվիրակություն է հյուրընկալվել Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հյուրընկալեցինք COP17-ի առիթով Հայաստան ժամանած Ճապոնիայի բարձրաստիճան պատվիրակությանը՝ Ճապոնիայի շրջակա միջավայրի պետական նախարար Ն. Գ. Տիար Հիրոմի Միցուբայաշիի գլխավորությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Հյուրերը շրջեցին Մայր Աթոռի Թանգարաններում եւ այցելեցին Վերականգնման եւ կոնսերվացման արհեստանոց, որի սարքավորումները ձեռք են բերվել Ճապոնիայի ժողովրդի աջակցությամբ՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *