Մենք չենք ցանկանում նոր հակամարտություն մեր տարածաշրջանում. Էրդողան

Մենք չենք ցանկանում մեր տարածաշրջանում լարվածության և հակամարտությունների նոր օջախների առաջացում: Ինչպես հաղորդում է «Apa» գործակալությունը, այս մասին Նախարարների կաբինետի նիստից հետո ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա ընդգծել է վառելիքի գնաճի անընդունելիությունը՝ Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր նոր հարձակման մասին տեղեկությունների ֆոնին։

«Մենք չենք ցանկանում մեր տարածաշրջանում լարվածության և հակամարտությունների նոր օջախների առաջացում: Մենք նաև մտադիր չենք վճարել ուրիշների սկսած պատերազմների համար», – ավելացրել է Էրդողանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *