Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ տարածաշրջանային համագործակցությունը պետք է շատ ավելի վաղ սկսվեր, իսկ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը վկայում են, որ ԱՄՆ-ի սպառնալիքները էական ազդեցություն չեն ունենում երկրների վրա։
Նրա խոսքով՝ իրանցի ժողովրդի դիմադրությունն ու երկրի զինված ուժերի հզորությունը նպաստել են տարածաշրջանում և երեք երկրների ներկայացուցիչների հետ երկխոսության ընթացքում նոր, դրական մթնոլորտի ձևավորմանը։ Ռեզային նշել է, որ Իրանի դիմադրության արդյունքներն ավելի ու ավելի շոշափելի են դառնում։
«Այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ տարածաշրջանի խնդիրների լուծումը գտնվում է չորս երկրների համագործակցությամբ։ Մենք եզրակացրել ենք, որ Արևմտյան Ասիայում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, և որ ցանկացած արտաքին միջամտություն պետք է կանխվի»,-հայտարարել է նա։