«Բոլորը հոգնել են» Ուկրաինայում հակամարտությունից․ Կայա Կալլաս

Եվրոպական առաջնորդների համար ավելի դժվար է դառնում համոզելը հանրությանն աջակցել Կիևին, քանի որ «բոլորը հոգնել են» Ուկրաինայում հակամարտությունից․ ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Իհարկե, ավելի դժվար է դառնում եվրոպական հանրությանը բացատրել, որ նրանք պետք է աջակցեն Ուկրաինային, քանի որ բոլորը հոգնել են այս պատերազմից», – ասել է նա՝ ելույթ ունենալով Մոնրեալի համալսարանում՝ ԵՄ-Կանադա գագաթնաժողովի շրջանակում։

Չնայած դրան՝ նա կոչ է արել ԵՄ-ին և Կանադային անտեսել այս հոգնածությունը և շարունակել աջակցել Կիևին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *