Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հանդիպել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ եւ նրանից նվեր է ստացել 11 համարի անվանական խաղաշապիկ։
Ծառուկյանը լուսանկարը հրապարակել է Instagram-ում՝ գրելով․
«Շնորհակալություն Ժոան Լապորտային եւ «Բարսելոնային» ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ դառնալու պատմության մեջ մեծագույն ֆուտբոլային ակումբներից մեկի մասը»։