Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով հայ զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից։

 

«1914–1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։

 

Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,- գրել է դեսպանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *