ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցն արդեն նախատեսված է, սակայն չի հստակեցրել, թե երբ այն տեղի կունենա։ «Ինձ մոտ այն նախանշված է »,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան, նա հայտնել էր, որ Պուտինի հետ «շատ շուտով» հեռախոսազրույց կունենան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ այսօր՝ հոկտեմբերի 7-ին հայտնել է, որ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցը դեռևս «առարկայականորեն» չի համաձայնեցվել։
Նրա խոսքով՝ եթե ամերիկյան կողմից նման նախաձեռնություն լինի, զրույցը հնարավոր կլինի արագ համաձայնեցնել։
Նշենք նաև, որ նախօրեին ԱՄՆ նախագահն ասել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, իր գնահատմամբ, մոտենում է ավարտին։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ակտիվ բանակցություններ է վարում, և հնարավոր է՝ առաջիկայում կողմերը դրանց արդյունքների մասին տեղեկություն հրապարակեն։