Ֆրանսիայի կառավարությունը կարող է արգելափակել «ապստամբության կոչ անող» սոցիալական ցանցերի հարթակները

Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է այն սոցիալական ցանցերի հարթակներն արգելափակելու հնարավորությունը, որոնք կառավարության խնդրանքից հետո չեն հեռացնում խռովության և բռնության կոչ անող գրառումները.  հայտնել է Le Figaro-ն։

Ըստ թերթի՝ օրինագծի համապատասխան փոփոխությունը ներկայացվել է խորհրդարան։

Առաջարկը կպահանջի հարթակներից մեկ ժամվա ընթացքում հեռացնել ահաբեկչական հարձակումների, խռովության և զինված պայքարի կոչ անող բովանդակությունը։ Սպանության, բռնության և ջարդերի կոչերը կհեռացվեն 24 ժամվա ընթացքում։

Նախաձեռնությունը ներկայացվել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ուղեկցող զանգվածային անկարգություններից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *