ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը միջամտել է լրագրողների և պատգամավոր Արաքսյա Վարդանյանի զրույցին՝ թույլ չտալով, որ լրագրողը հարց ուղղի վերջինիս՝ Կիրանցի վերաբերյալ նրա գրառման մասին։
«Տիկին Վարդանյան, Կիրանցի վերաբերյալ գրառում էիք արել…»,- հարցը սկսելու պահին լրագրողին ընդհատել է Ալեքսանյանը։
«Ես էլ եմ արել, ասեք՝ ի՞նչ է պետք մեկնաբանել»,- ասել է նա։
Երբ լրագրողը նշել է, որ հարցերն ավելի ուշ կուղղի Ալեքսանյանին, վերջինս հարցրել է՝ «Ի՞նչ եք ուզում, հարգելի՛ գործընկերներ»։
«Խոչընդոտում եք, որովհետև փորձում եք փրկել ձեր մեկ այլ պատգամավորի։ Թողեք՝ մարդն արտահայտվի, ձեր նման պատգամավոր է»,- հակադարձել է լրագրողը։
Ի պատասխան՝ Ալեքսանյանն ասել է. «Հազար ներողություն, ես ձեր հարցազրույցները, որ նայում եմ, ձեզնից փրկության կարիք ունի ինտելեկտուալ առումով շատ թույլ մարդը, օրինակ»։