Չինաստանում մի շարք խոշոր ապրանքանիշեր խզել են համագործակցությունը Կիլիան Մբապեի հետ՝ տեսանյութի պատճառով, որտեղ ֆրանսիացի ֆուտբոլային գերաստղը, ենթադրաբար, ծաղրել է Մաո Ցզեդունին․ հայտնում է Politico-ն։
X սոցիալական հարթակում լայնորեն տարածված տեսանյութում Մբապեին հարցնում են իր մասնակցությամբ համացանցային ամենազվարճալի մեմի մասին։ Նա պատասխանել է, որ դա մի մեմ է, որտեղ իր դեմքը Photoshop-ի միջոցով տեղադրված է «ինչ-որ մեկի, կարծեմ՝ չինացի բռնապետի» դեմքի փոխարեն։
Չինաստանում Մաո Ցզեդունի՝ երկրի ժամանակակից հիմնադիր առաջնորդի վերաբերյալ կատակները համարվում են անհարգալից։ Ըմպելիքներ արտադրող Dongpeng-ը և կաթնամթերքի հսկա Mengniu-ն հայտարարել են ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագրերը դադարեցնելու մասին, թեև որպես պատճառ տեսանյութը չի նշվել։
«Մեր ընկերությունը կտրականապես դեմ է ազգային զգացմունքները վիրավորող ցանկացած վարքագծի և որդեգրել է «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն», – նշվում է Dongpeng-ի հայտարարությունում։
«Մեր ընկերությունն անհապաղ դադարեցնում է ցանկացած համագործակցություն Կիլիան Մբապեի հետ», – հայտարարել է Mengniu-ն։
Չինաստանի պետական հեռարձակող CCTV-ն դադարեցնում է իսպանական Լա Լիգայի հանդիպումների հեռարձակումը։ Մբապեն հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբում։