Արհեստական բանականությամբ աշխատող մարդանման ռոբոտին նկատել են Նյու Յորքի Բրուքլին Բրիջ զբոսայգում՝ մարդկանց հետ շփվելիս։ Այն ստեղծվել է Կալիֆոռնիայում գործող Faraday Future ընկերության կողմից և արժե 89 հազար դոլար։
Ընկերության տեխնիկական տնօրեն Հոն Ռաոյի խոսքով՝ ռոբոտը սովորում է մարդկանց հետ շփվել և հոգատարություն ցուցաբերել, որպեսզի ապագայում կարողանա աշխատել որպես դայակ, ուսուցիչ կամ ուղեկից։
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել մարդկանց հետ։ Այգու այցելուներից շատերը հանգիստ են արձագանքել նրա ներկայությանը։ Բրուքլին Բրիջ զբոսայգում սա առաջին նման դեպքը չէ․ մարտին այստեղ մեկ այլ ռոբոտի նկատել էին երեխաների հետ խաղալիս։