Հայաստան խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման նախագծին


Քաղաքականություն


«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագծին։

Նրա խոսքով՝ թեև համաձայնագիրը երկկողմ է, դրա բովանդակությունում արտացոլված են նաև Ադրբեջանի շահերը։ «Թղթի վրա երկկողմ պայմանագիր է համարվում, այսինքն՝ պայմանագրի երկու կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները։ Բայց իր բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը, մասնավորապես՝ Ադրբեջանը։ Ավելին՝ Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել Հայաստանի Հանրապետության շահը»,-ասել է Գրիգորյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *