Հայ և մոնղոլ բնապահպաններն այսօր բողոքի ակցիա են իրակացրել COP17 Կապույտ գոտու մասնաշենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել հանքավայրերի շահագործման ծրագրերը։
Մոնղոլիայի ներկայացուցիչները միացել են Ամուլսարի դեմ պայքարի բողոքի ակցիային։
Մոնղոլիայի ներկայացուցիչը նշեց, որ արդեն երկար տարիներ պայքարում են անպատասխանատու հանքարդյունաբերության դեմ, որն այժմ ընդլայնվել է՝ դուրս գալով Մոնղոլիայի սահմաններից և տարածվելով ամբողջ աշխարհում։
«Տեղի բնակիչների և բնիկ ժողովուրդների կարծիքը պետք է հաշվի առնեն, և նրանց համաձայնությունը պետք է ստանալ՝ նախքան կառավարության կողմից որևէ հանքարդյունաբերական կամ ենթակառուցվածքային աշխատանքի մեկնարկը, հատկապես, որ դրանք կարող են վնասել կամ վնասում են մարդկանց կենսապահովման միջոցները։ Մենք պայքարում են կառավարական բյուրոկրատիայի դեմ, այն գործողությունների դեմ, որոնք իրականացվել են՝ առանց մեր համաձայնությունը հարցնելու և անկախ սահմաններից»,- ասաց օտարերկրացի մասնակիցը։