Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Կոտ դ’Իվուարի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ՝ Ալբեր Ֆլինդեի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Միքայել Խաչատրյանը և Ահարոն Սահակյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալխաս Ղազարյանը և հանձնաժողովի անդամ Ռուզաննա Երեմյանը։
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը կարևորել է Հայաստանի և Կոտ դ’Իվուարի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական կապերի ամրապնդման և արդյունավետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջխորհրդարանական համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում փորձի փոխանակման ու հետագա փոխգործակցության հնարավորությունների շուրջ։