Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են միասին լուծել տարածաշրջանային բոլոր խնդիրներն առանց` ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է աշխատենք բազմաբևեռ աշխարհի ձևավորման ուղղությամբ, որը ձեռնտու է բոլորիս։ Դա մեզ հնարավորություն է տալիս համագործակցել ձեր և մյուս երկրների հետ, որոնք ցանկանում են պահպանել իրենց անկախությունն ու ազատությունը։ Անկեղծ ասած՝ ինձ թվում է, որ մենք կարող ենք տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության», – նշել է նա։
«Մենք ինքներս կարող ենք լուծել բոլոր խնդիրները։ Պետք չէ հույս դնել ամերիկյան օգնության վրա», – ընդգծել է Փեզեշքիանը։
Նրա կարծիքով՝ տարածաշրջանի երկրներն ինքնուրույն կարող են օգնել միմյանց բոլոր ոլորտներում՝ ներառյալ տնտեսությունը, անվտանգությունն ու մարդասիրական օգնությունը։