Քանդել են տանիքը, 4 տարի է՝ համատիրությունը հարցին լուծում չի տալիս

Մեր սարքած տանիքը քանդել են, որի վերանորոգման համար մեր ընտանիքը 3500 դոլար էր ծախսել, իսկ գնած թիթեղներն իրենց տանիքի համար են օգտագործել:

Այս մասին Oragir.News-ին ասել է Վարդանանց 16/1 շենքի 33-րդ բնակարանի բնակիչ Ռիտա Ասատրյանը։

Ռիտա Ասատրյանի խոսքով՝ 2022 թվականին հարևանները քանդել են իր բնակարանի տանիքը: Նրա պնդմամբ՝ իր տան տանիքի թիթեղները հարևաններն օգտագործվել ենիրենց տանիքի համար, իսկ իր բնակարանը մինչ օրս խոնավությունից վնասվում է։ Չորս տարի շարունակ նա դիմումներ է ներկայացրել քաղաքապետարան, թաղապետարան և համատիրություն, սակայն խնդիրը դեռ լուծված չէ։ Բնակչուհին նաև պնդում է, որ հարևանների կողմից սպառնալիքների է ենթարկվել:

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *